ՏՈՆԵՐՆ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Ըստ պետական որոշման` աշխատանքային շաբաթը բաղկացած է հինգ օրից` երկուշաբթիից մինչև ուրբաթ: Շաբաթը և կիրակին ոչ աշխատանքային օրեր են: Այս օրերին բոլոր պետական հիմնարկները, գրասենյակներն ու ձեռնարկությունների մեծ մասը փակ են: Խանութները, սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները և շուկան աշխատում են ամբողջ շաբաթ` առանց հանգստյան օրի: Տոն և հիշատակի ոչ աշխատանքային օրերը սահմանվում են պետության կողմից: ԼՂՀ-ում տոն և հիշատակի օրերին բոլոր խանութներն ու սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները աշխատում են` ի տարբերություն պետական հիմնարկների, գրասենյակների և արտադրական ձեռնարկությունների: Այնպիսի տոն օրերի կապակցությամբ, ինչպիսիք են օրինակ` մայիսի 9-ը` Հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ բանակի օրը և սեպտեմբերի 2-ը` ԼՂՀ անկախության օրը, Ստեփանակերտում և շրջկենտրոններում անցկացվում են բազմաթիվ փառատոներ: Դեկտեմբերի 31 և հունվարի 1-2 – Ամանորյա տոներ
Հունվարի 6 – Սուրբ ծնունդ
Հունվարի 7 - Սուրբբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր
Փետրվարի 20 - Արցախի վերածննդի օր
Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր
Փետրվարի 23 - Հայրենիքի պաշտպանի օր
Մարտի 8 – Կանանց միջազգային օր
Ապրիլի 7 - Մայրության և գեղեցկության տոն
Ապրիլի 24 - Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Մայիսի 1 - Աշխատավորների համերաշխության միջազգային օր
Մայիսի 9 - Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր
Մայիսի 28 - Հայաստանի Առաջին Հանրապետության օր
Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության միջազգային օր
Հունիսի 29 - Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր
Սեպտեմբերի 2 - ԼՂՀ անկախության օր
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օր - Թարգմանչաց տոն
Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
Դեկտեմբերի 10 - Սահմանադրության օր, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի օր

ՏՈՆԵՐՆ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

-Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:
Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր: 1915 թվականի այս օրը և հետագա մի քանի օրում Օսմանյան կայսրության պարագլուխների հրամանով Կ.Պոլսում ձերբակալվեցին և դեպիՄիջագետքի անապատներն աքսորվեցին շուրջ 800 հայ մտավորականներ գրողներ, գիտնականներ, լրագրողներ, արվեստագետներ, որով սկսվեց Մեծ եղեռնը: Նրանց մեծ մասն սպանվեց աքսորի ճանապարհին: Ապրիլի 24-ը յուրաքանչյուր տարի նշվում է Հայաստանի Հանրապետությունում. Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում և Սփյուռքում որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր:
Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:
Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր: 1945 թվականի մայիսի 9-ինֆաշիստական Գերմանիայի պարտությամբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր բազմահազար զավակներին, որոնք Խորհրդային Միության և դաշնակիցների զինված ուժերի շարքերում մարտնչել են ֆաշիզմի դեմ:
Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին:
Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր: Այդ օրը 1918 թվականին հռչակվեց Հայաստանի անկախությունը, պատմական Հայաստանի տարածքի մի փոքր մասում վերականգնվեց հայկական պետականությունը՝ Բագրատունյաց թագավորության անկումից շուրջ 9 հարյուրամյակ հետո: Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ երկու և կես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Այն ընկավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հանցավոր գործարքի հետևանքով:
Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին: Հայաստանում պաշտոնապես նշվում է 2006 թվականից: «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով 1949-ի հունիսի 14-ին Հայաստանից բեռնատար գնացքներով արտաքսվել է 13.000 հայ: Հունիսի 14-ին Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվել է 55.000 մարդ:
-Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով:
Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»:
Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր: Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեով:
Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:
Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին: Պաշտոնական տվյալների համաձայն երկրաշարժի զոհ է դարձել 25 հազար մարդ, հանրապետության տնտեսությունը հսկայական վնաս է կրել: Այդ ծանր օրերին Հայաստանին օգնության ձեռք են մեկնել հայ սփյուռքը, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, բարեգործական ընկերություններ և միություններ, Հայաստանյանց Առաքելական եկեղեցու թեմեր: Վերականգնման աշխատանքները աղետի գոտում շարունակվում են:
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:
Էրեբունի - Երեւան (հոկտեմբերի երկրորդ շաբաթ).
Վարդավառ
Սուրբ Խաչ