ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Պրամա Տուր գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ՍՊԸ պաշտոնապես հաշվառված է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում որպես ՀՀ Կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատոր:

Սոցփաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ և կարող է բանկից ստանալ տեղեկանք սոցփաթեթի հաշվի մասին:
Անհրաժեշտ փաստաթղթերը`
անձնագրի պատճեն, սոցիալական քարտ (հանրային համարանիշ),
տեղեկանք բանկից սոց. փաթեթի գումարի առկայության մասին,
տեղեկանք աշխատանքի վայրից բոլոր անհրաժեշտ մանրամասներով (աշխատանքի անվանումը, հասցեն, տնօրենի Ա.Ա.):
Սոցփաթեթի հաշից գումարի փոխանցման համար հիմք է համարվում կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանքը, հաշիվ
ապրանքագիրը, զբոսաշրջիկի հետ պայմանագիրը, հայտը, իսկ ընտանիքի անդամների համար հիմք է հանդիսանում
ամուսնության վկայականը և կամ զավակի ծննդյան վկայականը:
Ուղեգիրը տրամադրվում է բանկի կողմից վճարման մասին տրվող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Լավագույն գներով լավագույն հանգիստ, էքսկուրսիաներ: «Պրանա 1»-ը կօգնի համատեղել օգտակարը հաճելիի հետ:
Մենք կապահովենք`
գիշերակաց,
սնունդ,
տեղափոխում,
էքսկուրսիաներ,
անհրաժեշտ, հավաստի տեղեկատվություն:
• Փաթեթում ներառված ծառայությունների և հյուրանոցների փոփոխման դեպքում տվյալ փաթեթում նշված գները ենթակա են փոփոխման:
0 - 100% զեղչային ճկուն քաղաքականություն տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, կախված հյուրանոցային ծանրաբեռնվածությունից և ժամանակահատվածից (սեզոն)։
Նախնական պատվերները, մշտական պատվիրատուները խրախուսվում են զեղչերով։
Ցանկացած փաթեթ ենթակա է վերածրագրավորման ըստ պատվիրատուի նախասիրությունների։
Միջոցառումների, կնունքների ու նրանց մանրամասների նախնական պլանավորում, իրագործում:
Սոցիալական փաթեթից հրաժարվելիս, համաձայն կնքված պայմանագրի կետերի, նախատեսվում են տույժեր: Տույժի չափը որոշվում է զբոսաշրջիկի ընտրած հյուրանոցի և նույն հյուրանոցի ու տուրօպերատորի միջև կնքված պայմանագրում նախատեսված տույժերի չափով գումարած տուր օպերատորի կրած վնասները:
Խնդրում ենք`
Պահպանել մաքրություն ինչպես տրանսպորտում, այնպես էլ բնության գրկում գտնվելիս:
Լինել ուշադիր, սիրալիր և հարգալից մասնակիցների նկատմամբ:
Ձեզ հուզող հարցերի դեպքում դիմել տուրի պատասխանատուին` ուղեկցորդին:
Երթուղուց դուրս կանգառներ չպահանջել, փոխհամաձայնեցնել նախօրոք:
Վանական համալիրում պահպանել լռություն, խոսել շշուկով, կանայք ցանկալի է լինեն գլխաշորով, երիտասարդներն` առանց մաստակի:
Հյուրանոց մուտքի ժամանակ համբերատար նստել հյուրասենյակում մինչ Ձեզ կհանձնեն բանալին:
Առանց զգուշացման չլքել խմբին և հյուրանոցը:
Ձեզ հետ պարտադիր վերցրեք անձրևանոց, գլխարկ և արևային ակնոցներ:

Բարի երթ և լավ հանգիստ: Սիրեք Ձեզ և այսօր հանգստանալով հոգացեք վաղվա մասին: