PranaTour

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Սոցփաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ և կարող է բանկից ստանալ տեղեկանք սոցփաթեթի հաշվի մասին:
Անհրաժեշտ փաստաթղթերը`
• անձնագրի պատճեն, սոցիալական քարտ (հանրային համարանիշ),
• տեղեկանք բանկից սոց. փաթեթի գումարի առկայության մասին,
• տեղեկանք աշխատանքի վայրից բոլոր անհրաժեշտ մանրամասներով (աշխատանքի անվանումը, հասցեն, տնօրենի Ա.Ա.):
Սոցփաթեթի հաշից գումարի փոխանցման համար հիմք է համարվում կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանքը, հաշիվ
ապրանքագիրը, զբոսաշրջիկի հետ պայմանագիրը, հայտը, իսկ ընտանիքի անդամների համար հիմք է հանդիսանում
ամուսնության վկայականը և կամ զավակի ծննդյան վկայականը:
* Ուղեգիրը տրամադրվում է բանկի կողմից վճարման մասին տրվող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Լավագույն գներով լավագույն հանգիստ, էքսկուրսիաներ: «Պրանա 1»-ը կօգնի համատեղել օգտակարը հաճելիի հետ:
Մենք կապահովենք`
• գիշերակաց,
• սնունդ,
• տեղափոխում,
• էքսկուրսիաներ,
• անհրաժեշտ, հավաստի տեղեկատվություն:
• Փաթեթում ներառված ծառայությունների և հյուրանոցների փոփոխման դեպքում տվյալ փաթեթում նշված գները ենթակա են փոփոխման:
• 0 - 100% զեղչային ճկուն քաղաքականություն տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, կախված հյուրանոցային ծանրաբեռնվածությունից և ժամանակահատվածից (սեզոն)։
• Նախնական պատվերները, մշտական պատվիրատուները խրախուսվում են զեղչերով։
• Ցանկացած փաթեթ ենթակա է վերածրագրավորման ըստ պատվիրատուի նախասիրությունների։
• Միջոցառումների, կնունքների ու նրանց մանրամասների նախնական պլանավորում, իրագործում:
• Սոցիալական փաթեթից հրաժարվելիս, համաձայն կնքված պայմանագրի կետերի, նախատեսվում են տույժեր: Տույժի չափը որոշվում է զբոսաշրջիկի ընտրած հյուրանոցի և նույն հյուրանոցի ու տուրօպերատորի միջև կնքված պայմանագրում նախատեսված տույժերի չափով գումարած տուր օպերատորի կրած վնասները:
Խնդրում ենք`
• Պահպանել մաքրություն ինչպես տրանսպորտում, այնպես էլ բնության գրկում գտնվելիս:
• Լինել ուշադիր, սիրալիր և հարգալից մասնակիցների նկատմամբ:
• Ձեզ հուզող հարցերի դեպքում դիմել տուրի պատասխանատուին` ուղեկցորդին:
• Երթուղուց դուրս կանգառներ չպահանջել, փոխհամաձայնեցնել նախօրոք:
• Վանական համալիրում պահպանել լռություն, խոսել շշուկով, կանայք ցանկալի է լինեն գլխաշորով, երիտասարդներն` առանց մաստակի:
• Հյուրանոց մուտքի ժամանակ համբերատար նստել հյուրասենյակում մինչ Ձեզ կհանձնեն բանալին:
• Առանց զգուշացման չլքել խմբին և հյուրանոցը:
• Ձեզ հետ պարտադիր վերցրեք անձրևանոց, գլխարկ և արևային ակնոցներ:

Բարի երթ և լավ հանգիստ: Սիրեք Ձեզ և այսօր հանգստանալով հոգացեք վաղվա մասին: