Սոցիալական փաթեթներ

Գիշերակացի վայրի ընտրությունը նաև Ձերն է.
Ցանկացած ՓԱԹԵԹ ենթակա է վերածրագրավորման կախված պատվիրատուի նախասիրություններից, հնարավորություններից, գիշերակացի և այլ ծառայությունների տեսակից ու քանակից։
Նախնական պատվերները, մշտական պատվիրատուները խրախուսվում են զեղչերով։
0 - 100% զեղչային ճկուն քաղաքականություն տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, կախված հյուրանոցային ծանրաբեռնվածությունից, տվյալ հյուրանոցից և ժամանակահատվածից (սեզոն)։
Փաթեթի գինը գոյանում է ծրագրում նշված կամ Ձեր նախանշած ծառայությունների հանրագումարով` գիշերակացի ընտրություն, սնունդ և տրանսպորտ, մուտքի տոմսեր, էքսկուրսավար և այլն:
Ըստ մեր ներկայացուցչությունների և գործընկերների նախնական հայտերի, համայնքների բնակիչների համար կապահովենք գիշերակաց և այլ զբոսաշրջային ծառայություններ Արցախում, Երևանում կամ ցանկացած այլ մարզում նաև էլեկտրոնային եղանակով:
Հայտերն ընդունվում են հանգստի մեկնելուց 3 աշխատանքային օր առաջ, որի համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը և տրամադրել տեղեկություն սոցփաթեթով հանգստի համար նախատեսված գումարի վերաբերյալ:
Ձեր նախընտրած ժամանակահատվածում ինչպես նաև ըստ մեր ժամանակացույցի ամրագրեք Ձեր տեղը մեր խմբում:
Ծրագիր և ժամանակացույց` կազմակերպվելու է բոլոր տոնական, ինչպես նաև հանգստյան օրերին:

Մենք աշխատում ենք Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր հյուրանոցների, առողջարանների, հանգստյան տների հետ, որոնց մի մասը ներկայացված է ստորև: Սիրով և մեծ պատասխանատվությամբ կամրագրենք Ձեր տեղը նաև Ձեր նախընտրած վայրում: Մշտապես տեղեկացված ենք բազմապիսի առաջարկների, ակցիաների մասին: