Օլիմպիական բազա
Олимпийская База
Olimpyc Base

ՀԱՅ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա: Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար: Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում: Մեր` սիրալիր և մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող աշխատակազմը մեր հյուրերին դիմավորում և ճանապարհում է սպասարկման ամենաբարձր մակարդակով:

РУС

Общий спортивный комплекс расположен на северо-западном склоне горы Тегенис, в 55 км от Еревана. Благодаря своему горному ландшафту (2000 метров над уровнем моря), благоприятным и здоровым климатическим условиям, Спортивный комплекс считается одним из лучших курортов в Цахкадзоре. Комплекс идеально расположен в зеленых лесах и ландшафтных садах. Комплекс является идеальным местом для отдыха, семейного отдыха, деловых встреч и тренировочных лагерей. Генеральный спортивный комплекс Цахкадзор был основан в 1967 году перед летними Олимпийскими играми в Мексике, чтобы служить учебным заведением для Олимпийской сборной СССР. Сегодня, после полной реконструкции в 2007 году, спортивный комплекс разместил 182 отремонтированных номера, которые отличаются элегантной и удобной мебелью, чтобы удовлетворить самый изысканный вкус. Благодаря олимпийскому бассейну мирового класса, учебным площадкам, оснащенным передовым оборудованием и предназначенным для самых разных видов спорта, Комплекс всегда находился в центре внимания спортсменов из стран СНГ и Европы. Высококачественное обслуживание, предоставляемое хорошо обученным персоналом, сделает ваше пребывание в комплексе постоянным удовольствием.

ENG

General Sport Complex is located on the North West slope of mount Teghenis, 55km from Yerevan. Due to its mountainous terrain (2000 meters above sea-level), accommodating and healthy climatic conditions, Sport Complex is considered one of the best resorts in Tsaghkadzor. Being ideally surrounded by verdant forests and landscaped grounds, Complex is a perfect place for relaxation, family rest, business meeting and training camps. Tsaghkadzor General Sport Complex was founded in 1967 right before Summer Olympic Games in Mexico to serve as training facility for USSR Olympic team. Today, after its full renovation in 2007 Sport Complex houses 182 refurbished rooms that feature sleek and comfortable furnishings designed to satisfy the most exquisite taste. Thanks to world class Olympic pool, training grounds armed with the cutting–edge equipment and designed for wide variety of sport types, the Complex has always been in the center of attention of CIS and European athletes. Top Quality service provided by the well trained staff will make your stay in the Complex a constant pleasure.