Մեր մասին

Պրանա` կյանքի էներգիա, այն ամենուր է և ամեն ինչում, այն մտնում է ամեն տեղ, ամեն շարժի ու գոյի հիմքն է, ուժի ոգին: Դուք արժանի եք ստանալու պրանա: «Պրանա Տուր»-ը կազմակերպվել ու գործում է 1996թ., որը զբաղվում է ներգնա տուրիզմով և մեծ փորձ ունի տուրիզմի ու սպասարկման ոլորտներում: Եթե Ձեզ անհրաժեշտ են սպասարկման ոլորտի վստահելի, բարձրակարգ ծառայություններ Հայաստանում, Արցախում, լինի բիզնեսի թե ճամփորդության, վայելքի թե հաճույքի, համաժողովների և ցանկացած այլ առիթներով, «Պրանա Տուր»-ը Ձեր լավ բարեկամն է ու գործընկերը: Մեր քաղաքականությունն է՝

  1. Ներդաշնակել պատվիրատուի հնարավորություններն ու ցանկությունները, ապահովել ծառայությունների մատուցման, սպասարկման հուսալի աշխարհ,
  2. Փորձառու, արհեստավարժ անձնակազմի հոգատար ու բարեխիղճ աշխատանք:
  3. Մենք միշտ հասանելի ենք

Աշխատակազմ

Գոհար Ալեքսանյան` «Պրանա 1» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն
Նելսոն Ներսիսյան` իրավախորհրդատու
Արամ Ներսիսյան` «Արամ» հյուրերի տան տնօրեն և Պռանա ՍՊԸ -ի Երևանյան գրասենյակի հիմնադիր տնօրեն
Արեգ Ներսիսյան` փոխտնօրեն, ինտերնետային էջի առցանց պատասխանատու

Անակնկալը, որին այսօր արժանացա Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից, մեծ պատիվ և ուրախություն էր ինձ համար և օգտագործելով առիթը ցանականում եմ իմ շնորհակալությունը հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստնում մշտապես, հետևողականորեն տուրիզմի զարգացմանը նպաստող բազմաբնույթ ծրագրերի, լինի դա կրթական, որոնցից մեկի՝ «SABIT» ծրագրի շրջանավարտ եմ, թե նորանոր շուկաներ մտնելու համար բազմաթիվ միջազգային ցուցահանդասներին Հայաստանի ազգային տաղավարի ձևավորումն ու կազմակերպումը, ջազ և այլ փառատոնները, բիզնես շփումները, փոխադարձ այցելությունները … իրականացնելու համար, որոնք շարունակվում են մինչ օրս: Ես փոքրիկ հույս եմ փայփայում, որ մի օր տուրզմը իսակապես կլինի երկկողկմանի երթևեկության ճանապարհ թե հայաստանցիների, թե ամերիկացիների համար: Կրկին ընդունեք իմ երախտագիտությունը այս մեծ պատվի համար: Հարգանքներով «Պրանա 1» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Գոհար Ալեքսանյան

՛՛Պրանա 1՛ ՛ՍՊԸ կազմակերպվել ու գործում է ԼեռնայինՂարաբաղի Հանրապետությունում
ՎԿԱՅԱԿԱՆ № 02Ա002981
Գրանցման համարը 443.110.00006
Գրանցման ամսաթիվը 18.07.2001թ.
Իրավաբանական անձի ծածկագիր 82041767
Հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ 90014954
Գործունեության ժամկետը` անժամկետ
Իրավաբանական հասցե՝ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Չարենցի փող. 11,
Իրավաբանական անձի գործադիր մարմնի հիմնադիրտնօրեն` Գոհար Ալեքսանյան
Գործունեության հասցեն Հայաստանի Հանրապետությունում –
ք. Երեւան, Կիևյան փ. 2 -րդ նրբանցք, առանձնատուն 18
Հեռ: + ( 374 10) 27 15 42,
Բջջ: + (374) 55 25 00 13, Բջջ: + (374) 55 27 16 66,
Մեր գործընկերն ու ներկայացուցիչը Կիպրոսում` Սիմոն Այնեջյան