Ջերմուկ Գլաձոր
Джермук Гладзор
Jermuk Gladzor

ՀԱՅ

«Գլաձոր» առողջարանային համալիրը գտնվում է Ջերմուկ քաղաք-առողջարանում, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում` Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում: Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սննունդը (օրը երեք անգամ, ժամը 21:00` կեֆիր կամ մածուն), կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն: «Գլաձոր» առողջարանում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություները /գաստրիտ, ստամոքսի և 12 -մատնյա աղիքի խոց/, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, պերիֆերիկ նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները /շաքարային դիաբետ, միզաթթվային դիատեզ/:

РУС

Курорт «Гладзор» расположен в городке Джермук в Вайоц Дзоре. Плато, на котором расположен Джермук, окружено альпийской растительностью и горами, полными лесов. Горы высотой 2500-3000 метров. Река Арпа течет по городу. Он делит город на две части. Вода Джермука абсолютно чиста, без пыли и полного аромата цветов. Климат мягкий: лето прохладное, осень - солнечная и зима - длинная и снежная.

ENG

J“Gladzor” Resort is situated in Jermuk city-resort in Vayots Dzor. The plateau, on which Jermuk is situated, is surrounded with alpine vegetation and mountains full of forests. Mountains are 2500-3000 meters high. The river Arpa flows in the city. It divides the city into two parts. Jermuk’s water is absolutely pure, without dust and full of flower scent. The climate is mild: summers are cool, autumns - sunny and winters – long and snowy.