Ջերմուկ Անի
Джермук Ани
Jermuk Ani

ՀԱՅ

Բարի գալուստ Բարի գալուստ մեր ընկերության պաշտոնական կայք: Ռոբնան Տուրը սիրով հրավիրում է Ձեզ շրջագայելու Հայաստանի եւ Արցախի գեղատեսիլ վայրերում, մասնավորապես՝ այցելելու Սևան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Ջերմուկ, Տաթեւ, Շուշի, Ստեփանակերտ եւ այլուր: Մենք համագործակցում ենք մի շարք հյուրանոցների, հանգստյան տների եւ առողջարանների հետ, եւ առաջարկում ենք Ձեզ տուրփաթեթներ՝ լավագույն պայմաններով: Բացի շրջագայություններ կազմակերպելուց, մենք նաեւ ուրախ կլինենք հյուրընկալել Ձեզ Հայաստանի հայտնի առողջարանային քաղաքներից մեկում` Ջերմուկում գտնվող մեր Անի հյուրանոցում: Մեր հյուրանոցը հնարավորություն կտա ձեզ մատչելի գներով լավ հանգստանալու և համտեսելու համեղ կերակրատեսակներ` վայելելով Ջերմուկի անդորրը, լեռնային թարմ օդը և շրջակա տեսարժան վայրերը: Մենք հնարավորինս կաշխատենք անմոռաց դարձնել ձեր այցելությունը: Ջերմուկի դիրքը Ջերմուկը գտնվում է Հայաստանի Վայոց Ձոր մարզում, մայրաքաղաք Երևանից 180 կմ հեռավորության վրա: Մեկնարկելով Երևանից հարավ-արևելյան ուղղությամբ, այնուհետև շարժվելով Արփա գետի երկայնքով և անցնելով Վայք քաղաքը, թեքվեք ձախ ըստ ճանապարհային ցուցանակի և բարձրացեք լեռներն ի վեր, մոտ 23 կմ: Ջերմուկը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2100 մ բարձրության վրա: Իր ալպիական թարմությամբ և գեղատեսիլ բնապատկերներով այն հիանալի հանգստյան վայր է: Ջերմուկը որպես առողջարան Ջերմուկը հայտնի է իր հիպոթերմիկ հանքային ջրերով, որոնք առողջարար հատկություն ունեն: Այդ իսկ պատճառով Ջերմուկը համարվում է առողջարանային քաղաք: Երբ գաք Ջերմուկ, այցելեք հանքային ջրերի ցուցասրահ` գալերեա և խմեք տարբեր ջերմաստիճանի հոսող ջերմուկ: Այն օգտակատար է լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, նյութափոխանակության և նյարդային խախտումների, ռևմատիզմի և այլ հիվանդությունների դեպքում: Իր քիմիական բաղադրությամբ ջերմուկը նման է Կառլովի Վարիի հանքային ջրերին:

РУС

Добро пожаловать! Добро пожаловать в гостиницу “Ани”, которая находится в одном из известных курортов Армении - городе Джермук. Наша гостиница предоставит Вам возможность хорошо отдохнуть, попробовать замечательные блюда, насладиться красотами окружающей природы и чистым горным воздухом, осмотреть достопримечательности Джермука, и все это по сравнительно низким ценам. Мы приложим все усилия, чтобы сделать Ваше пребывание у нас незабываемым. О Джермуке Город Джермук находится в области Вайоц Дзор, приблизительно на расстоянии в 180 км от Еревана. Начиная свой путь из Еревана в юго-восточном направлении, затем двигаясь вдоль реки Арпа и проехав город Вайк, свернув налево согласно дорожному указателю и поднявшись в горы приблизительно на 23 км, Вы попадете в Джермук. Город находится на высоте 2100 м. над уровнем моря. Своими живописными пейзажами и альпийской свежестью Джермук является идеальным местом отдыха. Джермук как лечебница Он известен своими гипотермическими источниками, которые имеют целебные свойства. Побывав в Джермуке, обязательно посетите “питьевую галерею” и попробуйте воду из источников, имеющих различную температуру. Вода джермук известна своими целебными свойствами. Она полезна при болезнях печени, желчного пузыря, поджелудочной железы, при нарушениях обмена веществ и нервных расстройствах, ревматизме и других заболеваниях. По своему химическому составу джермук схож с минеральными водами Карловых Вар.

ENG

Welcome! Welcome to Hotel Ani in Jermuk, a famous health resort in Armenia. Our 4-storeyed hotel will enable you to have a good rest and tasty meals at reasonable prices and fully enjoy the calmness, the fresh mountain air and the sightseeings of Jermuk. We’ll do our best to make your stay a memorable one. The location of Jermuk Jermuk is located in the Vayots Dzor district of Armenia, about 180 km away from the capital, Yerevan. Taking the South-East direction from Yerevan, driving along the Arpa River and past the small town of Vayk, take a left turn in accordance with the road sign and go up the mountains for the final 23 km. Jermuk is on an elevation of 2100 m above sea level. With its alpine freshness and picturesque landscape, Jermuk is an excellent hide-away. Jermuk as a health resort Jermuk is famous for its hypothermal mineral waters that have healing properties. Therefore Jermuk is known as a health resort. Once you are in Jermuk, visit the so-called “Drinking Gallery” and drink its running mineral waters at different temperatures. They are good for treating diseases of liver, gall-bladder and pancreas; metabolic imbalance; nervous disorders; rheumatism and other diseases. With its chemical composition, the Jermuk mineral water is similar to that of Karlovy Vary.