Ինչու՞ գալ Հայաստան

Տեսնելու Բիբլիական Արարատի վեհությունը, աշխարհի №1 զբոսաշրջիկի` Նոյի հանգրվանը:
Ծանոթանալու Սուրբ հողի լեգենդների, մի քանի հազարամյա գաղտնիքների հետ:
Ճանաչելու այն ժողովրդին ու պետությունը, որը մ.թ. 301թ. առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Համտեսելու և ըմբոշխնելու Հայկական կոնյակն ու գինին մայր գործարաններում
Պատմամշակութային շուրջ 40.000 հուշարձանների թանգարան բաց երկնքի տակ, սկսած պալեոլիտի ժամանակաշրջանից:
Հայկական ժանյակագործ նման օրինակը չունեցող խաչքարեր, սկսած մ.թ. 1-ին դար:
Ոսկերչության, գորգագործության, արհեստների ու արվեստների հայ վարպետների ձեռքի աշխատանքների ցուցադրություններ ու վաճառք:
Մասնակցելու ազգային ու միջազգային փառատոններին:
Համտեսելու Արարատյան դաշտավայրի էկոլոգիապես մաքուր, անուշահամ միրգը, պտուղն ու բանջարեղենը, ճաշատեսակներն ու անմահական ջուրը:
Ճանաչեն հայ ժողովրդի հյուրընկալությունը, սովորությունները, ավանդապաշտությունը, բացահայտելու Հայաստանի և Արցախի կենարար ջրի, հողի, ծառի ու թփի մոգական ազդեցություններն ու գաղտնիքները:
Ճանաչել երկու հզոր հոգևոր կրոններ մեկ այցելությամբ` Քրիստոնեական Հայաստան և Մուսուլմանական Իրան:
Տարածաշրջանային շրջագայություններ` Արցախ, Վրաստան, Իրան
Որսորդություն, ձկնորսություն
ՈՒղղաթիռային շրջագայություն
Ձմեռային սպորտաձևեր:
Ուսում, փորձի փոխանակում, բուժում Հայաստանում: