Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:

Հայաստանի և Արցախի մասին

Ինֆորմացիա

Տեսնել Ավելին...

Բարի գալուստ Հայաստան

Բիբլիական Արարատի բաղձալի փեշերին հնուց ի վեր հանգրվանել է մեր փոքրիկ հայրենիքը՝ Հայաստանը, իր եզակի պատմությամբ ու անկրկնելի բնաշխարհով, մարդկային մտքի երկնասլաց թռիչքներով ու քարակերտ կոթողներով: Քարեղեն աշխարհի գողտրիկ անկյուններում ամեն վայրկյան հրաշք է ծնվում, այստեղ սերն է ապրում: Հայաստան աշխարհի հոգեհմա բնությունը, կուսական անկյունների անձեռակերտ հրաշքները անխաբ հանգիստ կպարգևեն Ձեզ:

ՀԱՅԱՍՏԱՆ

Պաշտոնական անվանումը` Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան; Երկիրը գտնվում է Ասիայի
արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում` Կովկասի և
Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածք):
Տարածքը` 29743 քառ. կմ: Միջին բարձրությունը ծովի մակերևույթից`1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում
է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա): Պետական սահման` Հյուսիսում`
Վրաստանի հետ, Արևելքում ` Ադրբեջանի հետ, Արևմուտքում և հարավ-Արևմուտքում `
Թուրքիայի հետ, Հարավում` Իրանի հետ:
Բնակչությունը` 3.213.011 մարդ (հայերը կազմում են 96%)
Տարածքը` 29.800 քառ. կմ
Անկախության հռչակումը` 21-ը սեպտեմբերի 1991թ.
Կառավարման համակարգը` Նախագահական Հանրապետություն
Խորհրդարանը` Ազգային ժողով, 131 պատգամավոր
Մայրաքաղաքը` Երևան (բնակչությունը` 1.103.488)
Վարչական բաժանումը` 10 մարզ և քաղաք Երևան
1. Երևան - մայրաքաղաք Երևան
2. Արարատ - Արտաշատ
3. Արագածոտնի - Աշտարակ
4. Շիրակ - Գյումրի
5. Արմավիր - Արմավիրի
6. Գեղարքունիք - Գավառ
7. Կոտայք - Հրազդան
8. Վայոց ձոր - Եղեգնաձոր
9. Taoush - Իջևան
10. Լոռի - Վանաձոր
11. Սյունիք - Կապան
Լեզուն` հայերեն
Կրոնը` քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)
Հայաստանը հնագույն պատմական մշակութային ժառանգությամբ ունիտար բազմակուսակցական ժողովրդավարական
ազգային պետություն է։ Հայաստանի թագավորությունը 4-րդ դարի սկզբներին՝ մ.թ. 301 թ.,
առաջին պետությունն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Ժամանակակից
Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական Եկեղեցին՝ աշխարհի հնագույն ազգային
եկեղեցին, ճանաչում է որպես երկրի հիմնական կրոնական հաստատություն։ Հայերն ունեն ուրույն այբուբեն, որն
ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը մ.թ. 405 թ.։
ԱՐՏԱՐԺՈՒՅԹ
Հայերեն ազգային արժույթը `դրամը, ներդրվել է 1993 թ: Կան թղթադրամներ՝ 1000 , 5.000, 10.000 , 20.000 ,
50.000, 100.000 Դրամ Դրամական միավորը.
Կան նաև մետաղադրամներ՝ 10 , 20, 50 , 100, 200, 500 դրամանոց. Բանկերը աշխատում են 09:00 - ից 16:00
երկուշաբթիից շաբաթ օր, իսկ շաբաթ օրը որոշ բանկեր ընդունում հաճախորդներին ժամը 10:00 -
ից 14:00 : Գումարի փոխանակումը որևէ դժվարություն չի ներկայացնում: Փողը կարող է փոխվել
օդանավակայաններում, բանկերում եւ փոխանակման կետերում.

ԻՆՉՈՒ՞ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Տեսնելու Բիբլիական Արարատի վեհությունը, աշխարհի №1 զբոսաշրջիկի` Նոյի հանգրվանը:
Ծանոթանալու Սուրբ հողի լեգենդների, մի քանի հազարամյա գաղտնիքների հետ:
Ճանաչելու այն ժողովրդին ու պետությունը, որը մ.թ. 301թ. առաջինն է ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն:
Համտեսելու և ըմբոշխնելու Հայկական կոնյակը մայր գործարաններում
Պատմամշակութային շուրջ 40.000 հուշարձանների թանգարան բաց երկնքի տակ, սկսած պալեոլիտի -ժամանակաշրջանից:
Հայկական ժանյակագործ նման օրինակը չունեցող խաչքարեր, սկսած մ.թ. 1-ին դար:
Ոսկերչության, գորգագործության, արհեստների ու արվեստների հայ վարպետների ձեռքի աշխատանքների ցուցադրություններ ու վաճառք:
Մասնակցելու ազգային ու միջազգային փառատոններին:
Համտեսելու Արարատյան դաշտավայրի էկոլոգիապես մաքուր, անուշահամ միրգը, պտուղն ու բանջարեղենը. Ճաշատեսակներն ու անմահական ջուրը:
Ճանաչեն հայ ժողովրդի հյուրընկալությունը, սովորությունները, ավանդապաշտությունը:
Ճանաչել երկու հզոր հոգևոր կրոններ մեկ այցելությամբ` Քրիստոնեական Հայաստան և Մուսուլմանական Իրան:
Տարածաշրջանային շրջագայություններ` Վրաստան, Իրան, Թուրքիա
Բացահայտելու Հայաստանի և Արցախի կենարար ջրի, հողի, ծառի ու թփի մոգական ազդեցություններն ու գաղտնիքները:
Ձմեռային սպորտաձևեր:
Ուսում, փորձի փոխանակում, բուժում Հայաստանում:
Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:

ԱՐՑԱԽ

ԻՆՉՈՒ՞ ԱՅՑԵԼԵԼ ԱՐՑԱԽ

Աշխարհը ճանաչելու, ավելին տեսնելու ցանկությունը մարդու մեջ դրված է բնազդային մակարդակում։ Մարդկանց բնորոշ է ձգտումը դեպի նորը, ամենայն չբացահայտվածը, հորիզոնից այն կողմ նայելու ձգտումը և հենց այդ երազանքն է իր հետևից տարել խիզախ, հանդուգն ամբոխից առանձնացող անհատներին։ Եթե ձեր մեջ չի հանգչել ձգտումը դեպի գեղեցիկը և ժամանակակից կյանքի առօրեականությունը, չի խլել նոր երկրներ բացելու, հինավուրց քաղաքակրթությունների ինքնատիպ ու էկզոտիկ մշակույթին ծանոթանալու ցանկությունը, ապա Ղարաբաղից լավ տեղ չեք գտնի: Արցախը բառի բուն իմաստով թանգարան է բաց երկնքի տակ։ Հազարավոր հինավուրց ճարտարապետական հուշարձաններ (որոնցից շատերի տարիքը 11-12 դարից ավելին է, իսկ որոշներինը՝ հազարամյակներ), որոնցից են միջնադարյան ճարտարապետության այնպիսի մարգարիտներ, ինչպիսիք են Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը և Գտչավանքը, հիացնում են իրենց անկրկնելի գեղեցկությամբ և քարերի վրա կատարված փորագրությունների նրբագեղությամբ` ստիպելով գլուխ խոնարհել բազում հարյուրամյակներ առաջ ապրած անհայտ ճարտարապետների լուծումների հանճարեղության ու վարպետության առաջ։ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու երկրի, նրա պատմության, ճարտարապետության, գրականության, հնագիտության հուշարձանների, ազատամարտիկների մարտական փառքի վայրերի, ինչպես նաև երկրամասի ժամանակակից կերպարի հետ։

ԿՐՈՆԱԿԱՆ

Ուխտագնացությունը մարդուն ճամփորդության դրդող հիմնական պատճառներից մեկն է։ Եվրոպացի բազմաթիվ պիլիգրիմներ վտանգներով, դժվարություններով ու զրկանքներով լի ճանապարհ են ընկել, նպատակ ունենալով հասնել Երուսաղեմ կամ այլ սրբավայր և խոնարհվել սուրբ վայրերին, բուժվել կամ երախտագիտություն հայտնել Աստծուն։ Բազմաթիվ ուխտագնացներ ու պիլիգրիմներ չեն վերադարձել հայրենիք, մահն ընդունելով ավազակների ձեռքից, հիվանդություններից ու սովից։ Սակայն դա չէր կանգնեցնում հավատացյալներին, ընդհակառակը՝ ուխտագնացության ճանապարհին մահն ընդունելը համարվում էր մարտիրոսություն։ Ժամանակակից աշխարհում ուխտագնացությունն այդպիսի վտանգներով ու դժվարություններով չի ուղեկցվում, ինչպես հնում, դեպի սրբավայր տանող ճանապարհը կարճ ժամանակ է տևում։ Այդ ամենն օգնում է կրոնական զբոսաշրջության զարգացմանը։ Դարեդար Ղարաբաղը համարվում է քրիստոնեության պատվարը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավային Կովկասում։ Քրիստոնեությունն այստեղ է ներթափանցել դեռևս մ.թ. 1-ին դարում։ Արցախում նույնիսկ ԽՍՀՄ ժամանակաշրջանում հոգատարությամբ պահպանում էին ազգային սրբավայրերը՝ եկեղեցիները, վանքերն ու մատուռները։ Ղարաբաղում ուխտագնացության հիմնական կենտրոններ են մնում Գանձասարը, որտեղ թաղված է քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Հովհաննես Մկրտիչի գլուխը , Դադիվանքը, որը կառուցված է Թադևոս Առաքյալի աշակերտներից մեկի՝ Դադիի գերեզմանատեղում, Ամարասի և Եղիշե Առաքյալի վանքերը, կառուցված համապատասխանաբար Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի և Եղիշե Առաքյալի դամբարանների վրա։ Ամարասի վանքում թաղված են նաև Սուրբ Զաքարեի և Սուրբ Բարդուղեմեոսի մասունքները։ Ավանդապատումի համաձայն այստեղ էին գալիս անզավակ զույգեր, վերցնում մի բուռ հող և դրանից հետո ունենում երեխաներ։ Ամեն տարի Ղարաբաղն ընդունում է բազմաթիվ ուխտավորների, որոնք այստեղ են գալիս խոնարհվելու այնպիսի համաքրիստոնեական սրբություններին, ինչպիսիք են Հովհաննես Մկրտիչի գլուխը, Սուրբ Զաքարեի և Սուրբ Բարդուղեմեոսի մասունքները: Բացի ուխտագնացության հիմնական կենտրոններից՝ Գանձասար, Դադիվանք, Ամարաս, որտեղ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից կարելի է հասնել տրանսպորտով՝ Հյուսիս – Հարավ մայրուղով, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ սրբավայրեր ԼՂՀ յուրաքանչյուր շրջանում։ Այդ սրբավայրեր տանող ճանապարհը հաճախ դժվարանցանելի է և այնտեղ հասնել կարելի է միայն ոտքով կամ ձիով, ինչը սակայն չի վախեցնում տարբեր բնակավայրերից այստեղ հասնող բազմաթիվ ուխտագնացներին։ Ուխտագնացության այդպիսի վայրերին են պատկանում Դիզափայտը, Սպիտակ Խաչը Հադրութի շրջանում, Սուրբ Եղիշեի եկեղեցին Ճարտար գյուղում (Մարտունու շրջան), Սուրբ Գևորգի եկեղեցին Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղում, Եղիշե առաքյալի վանքը Մարտակերտի շրջանում և ուրիշները։ Կուսական անտառներում կորսված այդ եկեղեցիներից ու մատուռներից շատերը հիմնված են սրբերի կամ մարտիրոսների գերեզմանատեղերի վրա և հնուց ի վեր համարվել են բուժիչ զորությամբ օժտված ( Սպիտակ Խաչը Հադրութում, Սուրբ Գևորգի եկեղեցում կա անցքով գերեզմանաքար, որի միջով անցնում էին անպտղությունից բուժվել ցանկացող կանայք)։ Այս ուխտավայրեր այցելող անհավատավոր մարդիկ նույնպես իրենց անտեսված չեն զգա, բացի հինավուրց ճարտարապետության հիանալի հուշարձանները տեսնելու հնարավորությունից, ժամերգությանը հաճախելով, զբոսաշրջիկները կարող են ավելի մոտիկից ծանոթանալ տեղի բնակչության ինքնատիպ մշակույթին ու հավատքին: Ինչ արժեն 11-րդ դարում Ներսես Շնորհալու կողմից գրված ու հավաքված շարականները միայն, որոնք հիրավի համարվում են հայկական միջնադարյան պոեզիայի գոհարներ: Բացի քրիստոնեական սրբավայրերից Ղարաբաղում հոգատարությամբ պահպանվում են մահմեդական (պարսկական և սելջուկական) մշակույթի փոքրաթիվ հուշարձանները՝ մզկիթները, դամբարանները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն մահմեդական ուխտագնացների, այլ նաև ուրիշ կրոնների հետևորդ զբոսաշրջիկների համար:

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ

Բոլոր ժամանակներում մարդիկ հետաքրքրվել են պատմությամբ և եթե որոշ անհատների համար այդ հետաքրքրությունը սահմանափակվում է իր տոհմածառի ուսումնասիրությամբ, ապա, ի տարբերություն նրանց, ժողովուրդները ձգտում են բացահայտել իրենց ծագման գաղտնիքը, իրենց հնագույն պատմությունը։ Եվ հայերը բացառություն չեն։ Ղարաբաղը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։ Դրա վկայությունն են հանդիսանում ոչ միայն հնագիտական հուշարձանները, այլ նաև տարբեր մշակույթների ու ցեղերի հետքերը, որոնց հիման վրա կազմավորվել է հայ ազգը։ Արցախը հնարավորություն է ընձեռում բառի բուն իմաստով հպվել հայ ժողովրդի պատմության ակունքներին։ Ամռան ամիսներին հնագիտական արշավախմբերն աշխատում են Ղարաբաղի բազմաթիվ անկյուններում և հյուրերին հնարավորություն է ընձեռվում դիտել, թե ինչպես է դեռևս բազմաթիվ հանելուկներով պահպանված արցախյան հինավուրց հողը բացում է իր գաղտնիքները։ Զբոսաշրջիկներին առաջարկվում են մի քանի առավել նշանակալի հնագիտական հուշարձաններ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն գիտնականների համար։ Այդպիսի հուշարձաններից մեկն է հանդիսանում հելլենիզմի ժամանակաշրջանի ( մ.թ.ա. 1-ին դար) հայկական Տիգրան Մեծ արքայի ( մ.թ.ա. 95-55թթ.) կողմից հիմնադրված Տիգրանակերտ քաղաքը, որը գտնվում է Ստեփանակերտից 36 կմ հեռավորության վրա։ Չնայած նրան, որ պեղումները կատարվում են ընդամենը մի քանի տարի, հնագետներն արդեն պեղել են ամրոցի պատերի մի մասը, պահակային աշտարակը, միջնաբերդի սանդղափուլերը (տեռասները) , քաղաքի ջրամատակարարման համակարգի մաս կազմող ժայռափոր ջրատարը և այլն։ Այժմ իսկ կարելի է վստահաբար ասել, որ Տիգրանակերտը ժամանակին ծաղկուն և աշխույժ բնակավայր է եղել, որը տարածաշրջանի կյանքում կարևոր դեր է խաղացել։ Այցելուները կարող են նայել ու անցնել ոչ միայն Ղարաբաղի այդ Պոմպեոսի փողոցներով, Տիգրանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է վաղ քրիստոնեական բազիլիկ, գերեզմանատեղեր, մի քանի կիլոմետր հեռու՝ ժայռափոր հեթանոսական տաճար, որը հետագայում եկեղեցու է վերածվել (այս եկեղեցին հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում և հանդիսանում է մոլորակի ամենահին եկեղեցիներից մեկը)։ Տիգրանակերտի մոտ է գտնվում լավ պահպանված 18-րդ դարի Շահբուլաղ ամրոցը, իջևանատունը, Տիգրանակերտից վերև՝ Վանքասար լեռան գագաթին է գտնվում 6-7 դդ. բազիլիկը։ Բոլոր այս հուշարձանները ներառված են «Տիգրանակերտ» արգելոցի մեջ։ Հաջորդ, ավելի հետաքրքիր հնագիտական հուշարձանը, որը խորհուրդ է տրվում այցելել, Ազոխի քարանձավն է, որը գտնվում է Ստեփանակերտից 50 կմ հեռավորության վրա նույնանուն գյուղի մոտ, Հյուսիս – Հարավ մայրուղու վրա։ Քարանձավն աշխարհում նախամարդու հայտնի ամենահին կայանատեղերից մեկն է։ Այս հուշարձանն ունի բազմաթիվ մուտքեր ու ելքեր, լաբիրինթոսի նմանվող 6 սրահներ, որոնցիծ ամենամեծը 3000 քառ. մ մակերես է զբաղեցնում։ Այստեղ առաջին անգամ հնագիտական մշակույթի այսպես կոչված աշելյան շերտում հայտնաբերվել են 300 000 տարվա հնության քարե գործիքներ, այն ժամանակվա կենդանական ու բուսական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր։ Քարանձավի հարավային մուտքի մոտ 7 մետր խորության վրա հնագետները հայտնաբերել են քարե դարում ապրած նեանդերթալցի նախամարդու ստորին ծնոտի խոշոր կտոր։ Դրանից առաջ նեանդերթալցու մնացորդներ են հյատնաբերվել չորս շրջաններում՝ Սիդի Աբդ Երագմենում (Մարոկկո), Շտեյնգեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիադել Դիաբոլոնում (Իտալիա)։ Այդ գտածոն մեծ նշանակություն ունի գիտական աշխարհի համար, քանի որ վկայում է այն մասին, որ Ղարաբաղը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Ազոխի քարանձավում հայտնաբերված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականության մեջ ստացել է հինգերորդ համարը։ Քարանձավում անցկացվում է էլեկտրական լուսավորություն, այցելուների համար ներսում գցվում են ուղիներ, մոտ ապագայում քարանձավի մուտքի մոտ զբոսաշրջիկների համար կստեղծվեն բոլոր պայմանները: «Գանձերի քարանձավը» դեռևս չի բացել բոլոր գաղտնիքները։ Նախամարդու այդ խոշոր բնակատեղին 2003 թվականից սկսած մինչև օրս պարբերաբար հետազոտվում է հայ-անգլո-իսպանական հնագիտական արշավախմբի կողմից։ Հայ ժողովրդի հնագույն պատմության ևս մեկ բեկոր կարելի է համարձակորեն անվանել Ղարաբաղի մարգարիտ Շուշի քաղաք-ամրոցի մոտ հնագետների կողմից պեղված դամբարանաթմբերը ( մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ)։ Շուշիից ոչ հեռու գտնվում են Կարկառ և Շոշ բերդերը, որտեղ նույնպես պեղումներ են անցկացվում։Ներկայումս բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դիտելու, թե ինչպես է բարձրանում գերհայկական մշակույթը ծածկող գաղտնիքի քողը, զգալ «պատմության շունչը»:

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղը հնուց ի վեր հայտնի է եղել իր որսորդական հանդերով: Համաձայն «Արցախ» պատմական անվանման առաջացման վարկածներից մեկի, այդ անվանումը ստացել է այն պատճառով, որ այստեղ սիրում էր որսի գալ լեգենդար հայկական թագավոր Արա Գեղեցիկը (Արցախ ՝ Արայի ցախ՝ Արայի անտառ): Իրոք, նույնիսկ մեր օրերում, երբ ամբողջ աշխարհում կրճատվում են վորսորդական տարածքները, Ղարաբաղը տրամադրում է որսորդության համար, իրոք, արքայական պայմաններ: Կուսական անտառներում, որոնք ծածկում են հանրապետության տարածքի զգալի մասը, կան, եղջերուներ, վայրի խոյեր, արջեր, վայրի խոզեր, գայլեր, եղնիկներ, նապաստակներ, փորսուղներ, խոզուկներ: Երբեմն հանդիպում են հովազներ, վագրաձի և եղեգնուտի կատու: Ղարաբաղի ցածրադիր վայրերում կարելի է որսալ նաև ջրլող թռչուններ: Որսորդության սիրահարների համար ստեղծված են բոլոր պայմանները: Անտառների խորքում որսորդական տնակներ, տրանսպորտ: Պրոֆեսիոնալ եգերները կօգնեն հանել գազանին, ճիշտ մշակել որսը, որպեսզի կաշին պահպանվի: Ղարաբաղյան անտառներում կատարած որսորդությունը երկար կմնա Ձեր հիշողության մեջ ոչ միայն որսի բազմազանությամբ, այլ նաև հարուստ ղարաբաղյան խոհանոցի շնորհիվ: Որսորդական հրացանների տեղափոխումը ՀՀ –ից ԼՂՀ թույլատրվում է: Ինչպես ամենուր, ԼՂՀ –ում նույնպես, գոյություն ունի որսի չափ և որսորդության սեզոններ, որոնք սահմանում է Բնապահպանության վարչությունը: Շնորհիվ այդ միջոցների և զգալի տուգանքների, որսի քանակությունը Ղարաբաղում աճում է: Որսորդական սեզոնների բացման և որսորդության թույտվության ձեռք բերման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ:

ՏՈՆԵՐՆ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Ըստ պետական որոշման` աշխատանքային շաբաթը բաղկացած է հինգ օրից` երկուշաբթիից մինչև ուրբաթ: Շաբաթը և կիրակին ոչ աշխատանքային օրեր են: Այս օրերին բոլոր պետական հիմնարկները, գրասենյակներն ու ձեռնարկությունների մեծ մասը փակ են: Խանութները, սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները և շուկան աշխատում են ամբողջ շաբաթ` առանց հանգստյան օրի: Տոն և հիշատակի ոչ աշխատանքային օրերը սահմանվում են պետության կողմից: ԼՂՀ-ում տոն և հիշատակի օրերին բոլոր խանութներն ու սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները աշխատում են` ի տարբերություն պետական հիմնարկների, գրասենյակների և արտադրական ձեռնարկությունների: Այնպիսի տոն օրերի կապակցությամբ, ինչպիսիք են օրինակ` մայիսի 9-ը` Հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ բանակի օրը և սեպտեմբերի 2-ը` ԼՂՀ անկախության օրը, Ստեփանակերտում և շրջկենտրոններում անցկացվում են բազմաթիվ փառատոներ: Դեկտեմբերի 31 և հունվարի 1-2 – Ամանորյա տոներ
Հունվարի 6 – Սուրբ ծնունդ
Հունվարի 7 - Սուրբբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր
Փետրվարի 20 - Արցախի վերածննդի օր
Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր
Փետրվարի 23 - Հայրենիքի պաշտպանի օր
Մարտի 8 – Կանանց միջազգային օր
Ապրիլի 7 - Մայրության և գեղեցկության տոն
Ապրիլի 24 - Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Մայիսի 1 - Աշխատավորների համերաշխության միջազգային օր
Մայիսի 9 - Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր
Մայիսի 28 - Հայաստանի Առաջին Հանրապետության օր
Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության միջազգային օր
Հունիսի 29 - Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր
Սեպտեմբերի 2 - ԼՂՀ անկախության օր
Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օր - Թարգմանչաց տոն
Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
Դեկտեմբերի 10 - Սահմանադրության օր, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի օր

ՏՈՆԵՐՆ ՈՒ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

-Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:
Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին:
Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր` նշվում է փետրվարի 28-ին:
Կանանց տոն՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:
Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր: 1915 թվականի այս օրը և հետագա մի քանի օրում Օսմանյան կայսրության պարագլուխների հրամանով Կ.Պոլսում ձերբակալվեցին և դեպիՄիջագետքի անապատներն աքսորվեցին շուրջ 800 հայ մտավորականներ գրողներ, գիտնականներ, լրագրողներ, արվեստագետներ, որով սկսվեց Մեծ եղեռնը: Նրանց մեծ մասն սպանվեց աքսորի ճանապարհին: Ապրիլի 24-ը յուրաքանչյուր տարի նշվում է Հայաստանի Հանրապետությունում. Լեռնային Դարաբաղի Հանրապետությունում և Սփյուռքում որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր:
Աշխատանքի օր՝ նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
Երկրապահի օր՝ նշվում է մայիսի 8-ին:
Հաղթանակի և խաղաղության տոն՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր: 1945 թվականի մայիսի 9-ինֆաշիստական Գերմանիայի պարտությամբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում իր բազմահազար զավակներին, որոնք Խորհրդային Միության և դաշնակիցների զինված ուժերի շարքերում մարտնչել են ֆաշիզմի դեմ:
Ընտանիքի օր` նշվում է մայիսի 15-ին:
Հանրապետության տոն՝ նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր: Այդ օրը 1918 թվականին հռչակվեց Հայաստանի անկախությունը, պատմական Հայաստանի տարածքի մի փոքր մասում վերականգնվեց հայկական պետականությունը՝ Բագրատունյաց թագավորության անկումից շուրջ 9 հարյուրամյակ հետո: Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ երկու և կես տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Այն ընկավ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև հանցավոր գործարքի հետևանքով:
Երեխաների իրավունքների պաշտպանության օր՝ նշվում է հունիսի 1-ին:
Բռնադատվածների հիշատակի օր` նշվում է հունիսի 14-ին: Հայաստանում պաշտոնապես նշվում է 2006 թվականից: «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով 1949-ի հունիսի 14-ին Հայաստանից բեռնատար գնացքներով արտաքսվել է 13.000 հայ: Հունիսի 14-ին Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվել է 55.000 մարդ:
-Սահմանադրության օր՝ նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր: Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով:
Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»:
Գիտելիքի և դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:
Անկախության տոն՝ նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր: Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեով:
Ուսուցչի օր` նշվում է հոկտեմբերի 5-ին:
Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Տեղական ինքնակառավարման օր` նշվում է նոյեմբերի 10-ին:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին: Պաշտոնական տվյալների համաձայն երկրաշարժի զոհ է դարձել 25 հազար մարդ, հանրապետության տնտեսությունը հսկայական վնաս է կրել: Այդ ծանր օրերին Հայաստանին օգնության ձեռք են մեկնել հայ սփյուռքը, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, բարեգործական ընկերություններ և միություններ, Հայաստանյանց Առաքելական եկեղեցու թեմեր: Վերականգնման աշխատանքները աղետի գոտում շարունակվում են:
Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր՝ նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Սուրբ Էջմիածնի տոն` նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:
Էրեբունի - Երեւան (հոկտեմբերի երկրորդ շաբաթ).
Վարդավառ
Սուրբ Խաչ