Արզնի
Арзни
Arzni

ՀԱՅ

Արզնի առողջարանային հանգստավայրը գտնվում է ծովի մակերեւույթից 1250 մ բարձրության վրա, Հրազդան գետի կիրճում, Երեւանից դեպի հյուսիս, 23 կմ հեռավորության վրա: Ասում են՝ մեկ անգամ գալիս են Արզնի, վերջնականապես բուժվում են, իսկ հետո գալիս ու վայելում են… Արզնու օդը, ջուրը, հացը… Արզնիում կլիման ցամաքային է՝ մեղմ ձմեռով (միջին ջերմաստիճանը հունվար ամսին` -5oC), զով, հաճելի ամառով (միջին ջերմաստիճանը հուլիս ամսին` +22oC) եւ երկարատեւ, տաք աշունով: Արեւային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով Արզնին գերազանցում է Կովկասի բոլոր կուրորտներին: Արզնու հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթու-քլորիդա-հիդրոկարբոնատանատրիումային ջրերը, ինչպես նաեւ լեռնային տեղանքի կլիմայական պայմանները՝ ցածր բարոմետրիկ ճնշումով: Արզնի հանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1.25-2.0 գ/լ) եւ հանքային տարրեր (8-10 գ/լ), հանդիսանում են արդյունավետ բուժման հիմնական գործոնները:

РУС

Курорт Арзни расположен на высоте 1250 м над уровнем моря в ущелье реки Раздан, примерно в 23 км к северу от Еревана. Говорят, что они приходят однажды для лечения в Арзни, люди продолжают возвращаться, чтобы насладиться воздухом, водой и хлебом Арзни ... Климат Арзни континентальный: умеренная зима (средняя температура в январе составляет -5 ° C), приятное прохладное лето (средняя температура в июле составляет 22 ° C) и длинные и теплые осени. Количество солнечных дней в году составляет 2236 часов. С этим параметром Арзни превосходит все остальные курорты Кавказа. Основными терапевтическими факторами Арзни являются вода из бикарбоната-хлоридно-гидрокарбонатно-натриевой и климат горных районов с низким барометрическим давлением. Минеральная вода Arzni, которая содержит большое количество двуокиси углерода (1,25-2,0 г / л) и минералов (8-10 г / л), является основным фактором эффективного лечения.

ENG

Arzni resort is situated 1250 m above sea level in the gorge of river Hrazdan, some 23 km north of Yerevan. They say coming once for treatment to Arzni, people keep returning to enjoy the air, water and bread of Arzni... The climate of Arzni is continental: mild winters (average temperature in January is -5°C), pleasantly cool summers (average temperature in July is 22°C) and long and warm autumns. The number of sunny days in a year makes 2236 hours. With this parameter, Arzni exceeds all other resorts of the Caucasus. The main therapeutic factors of Arzni are the bicarbonate-chloride-hydrocarbonate-sodium water, and the climate of the mountainous areas with low barometric pressure. Mineral water Arzni, which contains large amounts of carbon dioxide (1.25-2.0 g/l) and minerals (8-10 g/l), are a major factor of effective treatment.